պատմության դոկտոր

զոհրաբ ղասաբյան

Ծնվել է 1919-ին Կոստանդնուպոլսում, Թուրքիա։ 1922-ին ընտանիքը հաստատվել է Բուլղարիայում:

1940-ին ավարտել է Պլովդիվի պետական արդյունաբերական ուսումնարանը։ Երկրորդ աշխարհամարտում պարտիզաններին աջակցելու համար 1941-ին ընկերների հետ կալանավորվել եւ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ 1944 թվականի օգոստոսին ազատվելով բանտից՝ կռվել է 3-րդ Ուկրաինական ռազմաճակատում։ 1946-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։

1953-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1971-2006 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։

Մահացել է 2006-ին Երեւանում։

/