թարգմանիչ

հրաչ բուջիկանյան

Ծնվել է 1914 թվականին Խարբերդում, Թուրքիա։ 1931-ին ավարտել է Բեյրութի ավետարանական քոլեջը։ Աշխատել է Լիբանանի եւ Կիպրոսի հայկական թերթերում, դասավանդել դպրոցներում, Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում։ Եղել է Լիբանանի կոմկուսի անդամ։ Խմբագրել է կոմկուսի օրգան «Ժողովուրդի ձայն» թերթը։ 1946-ին ներգաղթել է Խորհդային Հայաստան։

Անգլերենից եւ ֆրանսերենից թարգմանել է դասական եւ ժամանակակից հեղինակների գործեր։

Մահացել է 1985-ին Երեւանում։

/