արձակագիր, դրամատուրգ, ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր

պերճ զեյթունցյան

Ծնվել է 1938 թվականին Ալեքսանդրիայում, Եգիպտոս։ 1948-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան:

Ավարտել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը, սովորել Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: Տասնութ տարեկանում տպագրել է պատմվածքների առաջին ժողովածուն։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երեւանի թատրոններում։

Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ է։

Մահացել է 2017-ին Երեւանում։

Ես խորհրդային կարգերը չէի սիրում` սիրելու բան չէր: Ինձ կարող է մեղադրեն, թե խորհրդային կարգերի ժամանակ գրող դարձա: Բայց չէ՞ որ ես հասա այդ ամենին, ինձ չդարձրեցին: