գիտնական, ազատամարտիկ

սիմոն աչիքգյոզյան

Ծնվել է 1939 թվականին Գալացում, Ռումինիա: 1946-ին ընտանիքի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան։

Սովորել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում։ 1970-ին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ: Աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտում, դասախոսել Երեւանի պետական համալսարանում։

1989-ին անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին, մասնակցել Եղեգնաձորի եւ Նոյեմբերյանի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է Մարտունաշենի պաշտպանության ջոկատի հրամանատարը։

Զոհվել է 1991-ին Մարտունաշենում։

Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել, թող ինչ լինում է, ինձ լինի, ձեզ չլինի...