«Այդպես էլ գարուն չեկավ»
Մարտիրոս Վարդանյան
հատվածներ գրքից
Իմ Սիրանուշ Տատը
Անցյալ հուշերով ապրելն ինքնին տառապանք է, չկա ավելի ուժգին ու անհետացող ցավ, քան մանուկ և պատանի հասակներում մարդու կրած...
Հայրենադարձը տղային հարցնում է.
-Մանչս, որ մեծնաս ի՞նչ պիտի դառնաս։
-Որ մեծնամ, ետ պիտի դառնամ,- ասում է տղան։
***
Նորեկ մի մարդ քաղաքական պարապմունքի է գնում։ Ելույթ ունեցողը երկար-բարակ խոսում է, չի վերջացնում։ Այս նորեկը լսելուց ձանձրանալով, ասում է. «Ջանըմ, աս ի՞նչ տեսակ մարդ է, ասքան երկար կխոսի»։ Կողքիններից մեկն ասում է՝ ագիտատոր է։ Նորեկը պատասխանում է. «Մեր հոնդեղը ասանկներուն զեվզեկ կըսեն»։
«Դարձ ի շրջանս յուր» նախագիծն իրականացվում է «Եւրասիա Համագործակցություն» հիմնադրամի դրամաշնորհով «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:
Նախագիծն ունի հիմնական երկու բաղադրիչ` վեբկայք եւ տեսաֆիլմ, որոնք, միմյանց փոխլրացնելով` փորձելու են լույս սփռել ոչ հեռավոր անցյալում Հայաստանում տեղի ունեցած կարեւորագույն մի իրադարձության` 1946-48 թվականների Մեծ հայրենադարձության եւ դրա հետեւանքների վրա;
Նախագծի հեղինակներն ակնկալում են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը պատմական այս իրադարձությունը հավուր պատշաճի լուսաբանելու գործում:
Ամեն մարդ կարող է մի գույն ու մի մասնիկ ավելացնել այս խճանկարին` ուղարկելով իր ընտանիքի պատմությունը, կայքին տրամադրելով փաստաթղթեր, լուսանկարներ, կինո եւ վիդեո նյութեր: Հնարավոր է նաեւ skype-ի միջոցով հարցազրույց տալ ինչպես կայքի, այնպես էլ տեսաֆիլմի համար:
Մարտի 3-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում ցուցադրվեց «Վերսուս» ստուդիայի արտադրած «Անծանոթ իմ Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը, որը «Դարձ ի շրջանս յուր» եռապատումի առաջին մասն է։
Ֆիլմը 1946-49 թվականների Մեծ Հայրենադարձության մասին է եւ, ըստ էության, պատմության կարեւորագույն այդ հատվածի վրա լույս սփռելու առաջին փորձն է։ ավելին…