Մամուլ


| 21.09.1947 |

Ներգաղթի լիազօր-պատուիրակ ընկ. Ռուբէն Ահարոնով Պուքրէշ ժամանեց

Մոսկվայից Բուխարեստ է ժամանել ներգաղթի լիազոր պատվիրակ Ռուբեն Ահարոնովը, ով պետք է կազմակերպի ռումինահայերի քարավանների մեկնումը:

| 21.09.1947 |

Ռատիո-համերգ ռոմանահայ ներգաղթի առթիւ

ՀՃ Երիտ. Բաժնի նախաձեռնությամբ Բուխարեստի ռադիոկայանը ռումինահայ ներգաղթի կապակցությամբ հրաժեշտի համերգ պետք է հեռարձակի:

| 21.09.1947 |

Լուրեր Հայաստանէն։ Հայաստանէն ստացված նամակէ մը քաղելով…

ՀՃ թերթը ընթերցողին է ներկայացնում ՍՀ-ում սննդամթերքի եւ հագուստի գները:

| 21.09.1947 |

Իրանեան կառավարութիւնը կ՛արգիլէ հայոց ներգաղթը

Իրանի կառավարությունը արգելել է իրանաբնակ հայերի ներգաղթը, որի պատճառով 12.000 գյուղաբնակներ հայտնվել են ծանր կացության մեջ:

| 21.09.1947 |

Ներգաղթի կարաւանը մեկնած է Եգիպտոսէն

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի նավահնագստից սովետական «Վիկտորյա» նավը ուղեւորվել է Բաթում՝տանելով եգիպտահայերի առաջին քարավանը՝բաղկացած 1655 հոգուց:

| 21.09.1947 |

Եղբայրեսպանութեան զոհ մըն ալ

Սիրիայի Հալեպ քաղաքում դաշնակցականները սպանել են 28-ամյա Սահակ Թաշճյանին հայրենիքի մասին երգեր երգելու համար:

| 21.09.1947 |

Տոքթ. Թաշճեանի կտակը

ԱՄՆ Կալիֆորնիա քաղաքում բնակվող դ-ր Վ. Թաշճյանը մահվանից առաջ Հայաստանին է կտակել իր 5.000-ից ավելի գրքերը եւ 10.000 դոլար արժողությամբ ատամնաբուժական գործիքները:

| 21.09.1947 |

Գանգէսէն Նիակարա

«Հեռաւոր Հնդկաստանէն մինչեւ հեռաւոր զոյգ Ամերիկաները, այնտեղ՝ուր հայ զանգուած մը կայ, հայրենադարձի զմայլելի օրեր կ’ապրի»:

| 21.09.1947 |

Ներգաղթի մեծ միթինկ

Ռումինիայի հայ համայնքը ՀՃ Կենտ. Կոմիտեի գլխավորությամբ կազմակերպել է մեծ միտինգ՝ նվիրված ներգաղթի առաջիկա քարավանների մեկումին:

| 21.09.1947 |

Կաթողիկոսական ընտրութեան հայ կինոյի ֆիլմը

Ռումինիայի Բուխարեստ քաղաքում ցուցադրվել է «Կաթողիկոսական ընտրություններ» հայկական ֆիլմը:

| 21.09.1947 |

Յայտարարութիւն

Ռումինիայի հայ ազգային վարժարաններում սկսվել են աշակերտների արձանագրությունները:

| 21.09.1947 |

Ֆիլմի ցուցադրութիւն

Ռումինիայի ՀՃ Բուխարեստի Երիտ. Բաժինը նախաձեռնել է ռումինահայ ներգաղթի մասին պատմող «Դեպի հայրենիք» ֆիլմի ցուցադրությունը Բուխարեստի «Շահումյան» ակումբի պարտեզում: