գրքեր


Հայրենադարձը։ Սեր, բասկետբոլ եւ ԿԳԲ

Թոմ Մուրադյան

2008

Մորերադիանտ հրատարակչություն, Սիեթըլ

Գնել

[անգլերեն]

Մի տեղ կարդացել էի, որ լրագրողների համար Սովետական միությունն առեղծված էր: Ինձ համար այդպիսին չէր: Եթե կար մի հանելուկ, այն էր, թե ինչպես Ստալինին հաջողվեց հիմարեցնել ոչ միայն իր ժողովրդին, այլ՝ աշխարհի առաջնորդներին այնքան ժամանակ, ինչքան հնարավոր էր: Ստալինը և պոլիտբյուրոյի օծյալ անդամները՝ Սովետական Միության կառավարող մարմինը, հմուտ խամաճիկ խաղացնողներ էին, որոնք ամբողջ հանրապետություններ պահում էին լարից կախված, ստիպում մարդկանց նստել, կանգնել, ցատկել եւ հաչել իրենց տիրակալի քմահաճույքով: Մարդ-խամաճիկ լինելով՝ շատ արագ սովորում ես, որ եթե չես ուզում նետվել կրակի մեջ, լավ կանես շարժվել ու պարել այն ժամանակ և այնպես, ինչպես խամաճիկների տիրակալը կձգեր լարերը: